Ադրբեջանի համեմատ՝ Հայաստանն ավելի դիվանագիտորեն մոտեցավ. ուկրաինացի դիվանագետը՝ ԵԽԽՎ քվեարկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն Ադրբեջանին մեղադրել է գրաքննության մեջ:

«Ի՞նչ է պետք է դուրս գամ ու ասեմ, որ Բաքվում ինձ գրաքննության են ենթարկում և սրա հետ մեկտեղ վստահեցնում, որ երկրում չկա գրաքննություն: Երբ գնում եմ ինչ-որ մի տեղ, ինձ միանգամից զանգահարում են ու խնդրում  չքննադատել Ռուսաստանին: Իսկ ինչի՞ մասին պետք է խոսի դեսպանը, եթե նրա երկիրը ենթարկվում է Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսնդր Միշչենկոն «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական կենտրոնում:

Դեսպանը նաև անդրադարձել է ԵԽԽՎ-ում վերջերս գրանցված քվեարկությանը, որի ժամանակ ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից:

«Ադրբեջանը ԵԽԽՎ-ում Հայաստանի հետ միասին աջակցել է Ռուսաստանին: Ինչո՞ւ: Ընդ որում հայ պատգամավորները ձեռնպահ են մնացել՝ ավելի դիվանագիտորեն վարվելով: Ադրբեջանը մշտապես բողոքում է երկակի չափանիշներից: Դե՛, եկեք ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի ժամանակ Ուկրաինան քվեարկի ընդդեմ Ադրբեջանի, հետո դուք նորից մեզ չեք աջակցի: Հետո ի՞նչ է լինելու: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասել է Միշչենկոն:




Լրահոս