
Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այդ մասին Armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեզ հետ զրույցում Երևանի արդեն նախկին ՃՈ պետ Արսեն Արշակյանը նշեց.«Պաշտոնս բարձրացվում է, թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ,կհայտնեմ 2 օրից»:
Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետը գրանցվել է կադրերի ռեզերվում: