Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Շրջանառության մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Մինչ քվեարկությունը, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ այս փոփոխությունը նպատակ ունի ընդամենը ժամանակ ձգել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեցին, թե կողմ են քվեարկելու:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե ողջունում է բազմակարծությունը: Քվեարկություն դնելուց հետո ստացվեց կողմ 75, դեմ 1, ձեռնպահ 40 ձայների հարաբերակցություն և օրենքն ընդունվեց:
Նշենք, որ այս փոփոխությամբ պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգվում է մինչ հուլիսի 1-ը: