Ադրբեջանական բանակի գնդապետը գնդակահարել է սեփական զինվորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ Ադրբեջանի N զորամասերից մեկում Տարիվերդիև Չինգիզ Այդին օղլուն գնդակահարվել էր իր հրամանատարի կողմից: Փամփուշտը դիպել է երիտասարդի գլխին, զինվորը հոսպիտալացվել է Գյանջայում տեղակայված ռազմական հոսպիտալում, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հրապարակելով զինվորի հոր՝ Այդին Տարիվերդիևի նամակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Զինվորի հոր խոսքերով՝ չնայած նրա որդին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում նրա կյանքը փրկելու համար:

«Միջադեպը փորձում են գաղտնի պահել, քանի որ այն տեղի է ունեցել անձնական հակամարտության հողի վրա: Հենց այս պատճառով էլ ոչ ոք չի հետաքրքրվում վիրավորի առողջությամբ: Մեր բոլոր դիմումները Ռազմական դատախազությանն ու ՊՆ-ին ոչ մի արդյունք չեն տալիս: Մեզ պարզապես չեն ցանկանում լսել»,- պատմել է զինվորի հայրը՝ դիմելով Ադրբեջանի նախագահին:

81710_src
Այդին Տարիվերդիև

 

Գնդահակարված ադրբեջանցի զինվորի հայրը պատմում է, որ նրա որդին զորակոչվել է 2014 թ հունվար ամսին Ջալիլաբադի շրջանում և ծառայության առաջին իսկ օրերից հիվանդացել է: Սակայն ոչ ոք չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով, արդյունքով նրա որդին կտրել է իր երակները, ինչի համար դատապարտվել է 5 ամսվա ազատազրկման, սակայն ազատ արձակվելուց հետո վերադարձել է ծառայության:

Նա նաև պատմել է, որ որդու հետ խոսել է միջադեպից մեկ օր առաջ:

«Չինգիզն ասել է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է: Իսկ այնուհետև առավոտյան ինձ զանգահարել ու ասել են, որ նրանք գնդակահարել են Չինգիզին: Գնդապետի խոսքերով՝ որդիս ինքնաձիգը ձեռքին երաժշտություն է լսել: Այնուհետև իբրև թե նա փորձել է կրակ բացել իր ծառայակիցների վրա և հրամանատարը ստիպված է եղել գնդակահարել նրան»,-պատմում է զինվորի հայրը:

Տարիվերդիևը նաև բողոքում է, որ չնայած իր որդին գտնվում է կրիտիկական վիճակում, բժիշկները չեն զբաղվում նրա բուժմամբ:




Լրահոս