«Պուտինը ցանկանում է ջախջախիչ պարտության մատնել ուկրաինական բանակին, որպեսզի ստիպի կամավորական ջոկատներին հիասթափվել ու շրջվել ընդդեմ Կիևի իշխանությունների»,- Рolitico.com-ում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, փոխանցում է Грузия Online-ը:
«Ի՞նչ կարող է անել Արևմուտքը սա կանխելու համար: Նախ՝ լսել Հիլարի Քլինթոնի ու Ջոն Մաքքեյնին ու Ուկրաինային զենք ու ռազմական օգնություն տրամադրել»,- կարծում է Սաակաշվիլին:
Ըստ Սաակաշվիլիի՝Ռուսաստանի վրա ճնշում միայն անհրաժեշտ է մեծացնել: Միանգամայն արդյունավետ կլինի Պուտինի անձնական ակտիվները սառեցնելը, գրում է Սաակաշվիլին: