Թալեաթ փաշայի զեկույցը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական արխիվների կողմից վերջերս հրապարակած փաստաթղթերը Թալեաթ փաշայի անձնական թղթերի հետ միասին ապացուցում են, որ նա իսկապես Հայոց ցեղասպանության «ճարտարապետն» էր:

Ըստ արձանագրույթունների՝ նա էր հրամայել իրականացնել 1915-16թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումը ու ուշադիր հետևել է նրանց իրականացմանը: Թալեաթին զեկուցում էին տեղահանման տարբեր փուլերի, ինչպես նաև հատուկ վերաբերմունքի արժանացածների ճակատագրերի մասին, գրում է Հորիզոն շաբաթաթերթը:

Չնայած Օսմանյան կայսրությանը վերաբերող նյութերի մեծ մասը դեռ թուրքական արխիվում է, արդեն հասանելի արձանագրությունները ցույց են տալիս, որ Օսմանյան տեղահանություններն ընդամենը շղարշում էին հայերի ոչնչացումը:

Մասնավորապես պարզ է դառնում, որ այսպես կոչված հայերի վերաբնակեցման գոտում 100.000-ից քիչ հայ էր կենդանի մնացել: Ըստ Հայոց ցեղասպանության մասին Թալեաթի զեկույցի՝ Օսմանյան կայսրությունում հայերի մեծ մասն անհետացել էր 1915-1917թթ., կամ էլ ձուլվել ու ցրվել Օսմանյան տարբեր շրջանները:

Թալեաթ փաշայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկույցը ունեցածներից առավել պաշտոնական տեսակետն է: Զեկույցն, անկասկած, պատրաստվել էր Թալեաթ փաշայի անձնական օգտագործման համար: Այն երբեք չէր հրապարակվելու և, հավանաբար, մինչև այժմ գոյություն ունի, քանի որ Թալեաթը սպանվեց 1921թվականին, իսկ նրա այրին զեկույցը փոխանցեց մի թուրք պատմաբանի, որն էլ այն տպագրեց: Թեկուզ առ այսօր թուրքական արխիվը ոչ մի նման արձանագրություն չի հրապարակել, 1917թ. զեկույցում ներկայացված տվյալները կարելի է ստուգել հասանելի Օսմանյան նյութերով, և այն ենթակա է ուսումնասիրության:

Ըստ Թալեաթի տվյալների՝ միայն 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում 1,150,000 հայ է անհետացել՝ ներառյալ այն 100.000 հայերը, որոնք 1915-ին փախան կայսրությունից: Բայց այս հաշվից դուրս են մնացել տասնյակ հազարավոր հայ կանայք և երեխաներ, որոնք ձուլման նպատակով տեղավորվել են մահմեդական ընտանիքներում և պետական որբանոցներում:

Թալեաթ փաշայի զեկույցի հրապարակման մեջ պատմաբան Արա Սարաֆյանը դիտարկում է 1917թ. զեկույզը այլ Օսմանյան զեկույցների համատեքստում: Նա մանրամասն ներկայացնում է Թալեաթի վիճակագրությունը և ներառում է զեկույցի պարունակությունը նկարագրող 2 անգնահատելի գունավոր քարտեզ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող լրացուցիչ Օսմանյան փաստաթղթեր: Սարաֆյանը ներկայացնում է հայերի թվաքանակին վերաբերող Թալեաթի բացթողումը, նրանց հարազատ շրջանները և 1917թ. Օսմանյան կայսրությունում նրանց գտնվելու վայրերը:




Լրահոս