Ինչպես հայտնի է դարձել Prime Crime-ին, երեկ Մոսկվայի «Կալեյդոսկոպ» առևտրի կենտրոնում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են թմրադեղերի ազդեցության տակ գտնվող հերթական «օրենքով գողին»՝ 31-ամյա Հայկ Սարգսյանին, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է Հայկ Աստրախանսկի անունով: Անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել է 2,85 գրամ հերոին, ինչը համապատասպանում է առանձնակի խոշոր չափերին, որի համար նախատեսում է 3-ից 10 տարվա ազատազրկում:
Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ գողության համար բազմիցս դատապարտված Աստրախանից Հայկ Սարգսյանը թագադրվել է անցած տարվա հունիս ամսին Երևանում կայացած հավաքի ժամանակ: Նրա թեկնածությունը հավանության են արժանացրել մի շարք հայ քրեական հեղինակություններ՝ Ալոն, Աֆոն, Սամոն, Կոնչոն, Ժիրոն ու Արտյոմը: