
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում և Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը և արդյունավետ աշխատանքը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի սերտացմանը, հայ և շվեդ գործարարների ուղղակի շփումների հաստատմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: