«Ի՞նչ իրավունք ունի Իշխան Զաքարյանը ներկա չլինել». Նիկոլ Փաշինյանը բարկացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է 2013 թ հաշվետվությունը: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն հաշվետվությունը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամներից մեկը: Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, օրենքի պահանջ է, որ ՎՊ հաշվետվությունը ներկայացնի կառույցի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Էսօր նույնիսկ տեղակալի մակարդակով չեն գալիս, ներկայացնում: Պարոն Սահակյան, սա դառնում է արդեն պրակտիկա, էսա կսկսեն վարչության պետերին ուղարկել: Ի՞նչ իրավունք ունի Իշխան Զաքարյանը ներկա չլինել կամ բացակայել, երբ պետք է ներկայացնի ՎՊ հաշվետվությունը, իր ամբողջ գործը այստեղ պատգամավորերին ՎՊ հաշվետվություն ներկայացնելն էր: Թույլ տվեք կռահել, որ նա չի երևում այս կողմերում, որովհետև բազմաթիվ պրոբլեմներ են առաջացել, իսկ ինքը չունի հարցերի պատասխանները: Եթե ուզում ենք պահպանել օրինականությունը, ուրեմն պետք է դադարեցնել այս քննարկումը մինչև ՎՊ նախագահը չներկայանա ու չներկայացնի, որովհետև դա է պահանջում օրենքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գալուստ Սահակյանը նշեց, որ համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ մշակույթը եկել է դեռ 90-ականներից, և որ ինքն էլ ջանքեր է գործադրում, որպեսզի նման դեպքեր չլինեն: Սակայն նշեց, որ Իշխան Զաքարյանը հարգելի է բացակայում:




Լրահոս