
Ռուսաստանի Խաբարովսկ երկրամասում վագրը հարձակվել է որսորդի վրա, որը ստուգել է դրված թակարդները: Տղամարդը միայն աննշան քերծվածքներով ու անրակոսկրի կոտրվածքով է պրծել:
Որսորդը պատմել է, որ նրա վրա հարձակվել է վագրը, որը հետապնդելիս է եղել վարազների հոտին:
Որսորդի հարազատները նրան անմիջապես հիվանդանոց են հասցրել, գրում է «Ինտերֆաքսը»: