ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ԿՏԱԿԸ
Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հրապարակել է իր կտակը: Ժառանգների ցուցակում երկու անուն է նշվում` դուստր Քրիստինա Օրբակայտեն եւ երեք թոռներից ավագը` Նիկիտա Պրեսնյակովը:
Ինչպես տեղեկացնում է dni.ru-ն, փաստաթղթում գրված է, որ երգչուհու մահից հետո նրա ունեցվածքը կբաժանվի դստեր եւ ավագ թոռան միջեւ: Պրիմադոննան չորրորդ ամուսնուն` Մաքսիմ Գալկինին, կտակում շրջանցել է: «Գալկինը հաճախ է կրկնում, որ իրեն միայն երգչուհու սերն է հարկավոր»,-գրում է «Սոբեսեդնիկ»-ը: Մյուս թոռանը` Դենի Բայսարովին, երգչուհին ոչինչ չի կտակել` ըստ երեւույթին մոր հետ հարաբերություններում նրան մեղադրելով դավաճանության մեջ: Ոչինչ չի կտակել նաեւ թոռնուհուն` Կլավդիա Զեմցովային, որին առաջին անգամ տեսել է վերջերս: Պուգաչովայի կարողության ճիշտ չափը ոչ ոք չգիտի:

ՈՉ ՄԻ ԽԱԽՏՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններն անցել են կազմակերպված, հանգիստ, Ընտրական օրենսգրքին եւ միջազգային ստանդարտներին իդեալական համապատասխանությամբ: Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը գտնվում է ԼՂՀ-ում. «Մենք եղել ենք մի քանի տասնյակ ընտրատեղամասերում, չենք հայտնաբերել ոչ մի խախտում»:

ՉԵՂՅԱԼ ԱՆԵԼ
Երեկ նախագահի նստավայրի առջեւ ցույց անող Կոզեռնի բնակիչները կրկին պահանջում էին չեղյալ հայտարարել իրենց սեփականությունը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2003թ. որոշումը: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Պռոշյան փողոցի առաջին նրբանցքը կառավարության կողմից հայտարարվել է պետական գերակա շահ ճանաչված հանրային տարածք, որը պետք է իրացվեր` տեղում բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Սակայն իրացումը մինչ օրս չի արվել:

ԱՎԵԼԱՑԵԼ Է ՍՊԱՌՈՒՄԸ
2012թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 22,37 տոկոսով ավելացել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1.018.762 մլն խմ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 844.380 մլն խմ, ինչը 14,74%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ 13,39%-ով ավելացել են բնակչության կողմից եւ 19,5%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները: Նաեւ ավելացել են գազի սպառման ծավալները` 43%-ով էներգետիկայի եւ 12,85%-ով արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 100.279 եւ 119.222 մլն խմ:

ՊԱՐՍԻԿՆԵՐԻՑ ՎԵՐՑՐԻՆ

ՀՀ կառավարությունը չեղյալ է հայտարարել 2012թ. հունվարի 19-ի որոշումը` կառավարության թիվ 2 մասնաշենքը «Մելլաթ» բանկին վաճառելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել կառավարության թիվ 2 մասնաշենքի 789.45 քմ տարածքը վաճառել վարձակալ «Մելլաթ» բանկին ուղղակի վաճառքի ձեւով: Գույքը գնահատվել էր մոտ 1.5 մլրդ դրամ: Սակայն այդ որոշմամբ նախապայման էր դրվել, որ եթե տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչվի «Մելլաթ» բանկը պետք է թողնի տարածքը` 3-5 տարում այլ վայրում համարժեք փոխհատուցում ստանալով:




Լրահոս