
Վան անունով 19-ամյա չինացի երիտասարդը որոշել է պայքարել համացանցից ունեցած կախվածության դեմ. նա նստել է շքամուտքի մոտ տեղակայված նստարանին և կտրել է իր ձախ ձեռքը: Երիտասարդի ծնողները ցնցվել են իրենց որդու արարքից: Բժիշկներին հաջողվել է կարել չինացու ձեռքը. հայտնում է The Telegraph-ը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում համացանցային կախվածությունից տառապում է գրեթե 24 միլիոն երիտասարդ:
Նրանցից ոմանք պարզապես բաց են թողնում դասերը, որպեսզի ավելի երկար խաղան համակարգչային խաղեր, իսկ ոմանք էլ օրերով դուրս չեն գալիս սենյակից՝ սուզվելով վիրտուալ իրականություն: