34-ամյա տղամարդու դրամապանակում հայտնաբերվել է թմրամիջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի թիվ 51 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արմեն Հ.-ին: Խուզարկությամբ նրա դրամապանակից, ծխախոտի փայլաթիթեղների մեջ փաթաթված, հայտնաբերվել է «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 1 ամբողջական և կես դեղահաբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:




Լրահոս