Համացանում հայտնվել է ռուսական նոր՝ «Խաղադրույք սիրո համար» («Ставка на любовь») կատակերգական ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերում հայազգի դերասան Հովհաննես Ազոյանն է: Ֆիլմի ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է:
«Խաղադրույք սիրո համար»-ի սցենարը շատ նման է դեռևս 2012 թվականին «Շարմ Հոլդինգ»-ի կողմից նկարահանված հայկական «Poker.am» ֆիլմին, որի գլխավոր դերում դարձյալ Հովհաննես Ազոյանն է:
«Շարմ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղարությունից Armlur.am-ին հայտնեցին, որ «Խաղադրույք սիրո համար» ֆիլմը «Poker.am» ֆիլմի ֆրայչայզինգն է:
««Խաղադրույք սիրո համար» ֆիլմը «Poker.am» ֆիլմի ֆրայչայզինգն է: Մենք պարզապես տրամադրել ենք սցենարը»,- հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից: