«Օրինաց երկիր» կուսակցութությունը շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ, որը վերաբերում է քաղաքացիների` տարադրամով ունեցած վարկերի վերակառուցվածքայնացմանը դրամի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ դեռևս անցած տարվա վերջին դրամի կտրուկ արժեզրկումը բերեց մի իրավիճակի, որ տարադրամով վարկեր ունեցող բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին սնանկանալ.
«Նրանք սկսեցին կորցնել մեծ գումարներ և ընկան անկանխատեսելի իրավիճակի մեջ: Հարկ է խոսել այն մասին, որ այսօր տրամադրվող վարկերը ևս հիմնականում տրամադրվում են դոլարով կամ եվրոյով: Այսինքն` մեր քաղաքացիները չեն կարողանում դրամով վարկեր վերցնել, բացի դրանից էլ, դրամով իրենց եկամուտն ապահովող քաղաքացիները տարադրամով վերցրած վարկերի պատճառով սկսել են կորցնել իրենց եկամուտի ընդհուպ մինչև 40 տոկոսը», – նշեց նա: