
«Մոնոպոլիա ասում են, որ կա, սակայն ես դա չեմ տեսել»:
Մոնոպոլիան սովորաբար չեն էլ տեսնում, այլ զգում են: Իսկ հատկապես խոշոր գործարարը դրա գոյությունն այնքան էլ չի կարող զգալ, քանի որ ինքը ոչ թե մենաշնորհների առկայությունից է տուժում, այլ առավելությունն է վայելում: Ինչպես ասում են, սեփական մաշկի վրա տնտեսության ձեւախեղված վիճակի անցանկալի հետեւանքները գավառցի գործարարը չի զգացել ու չի զգում: Բայց վստահ ենք, որ կյանքում գոնե մեկ անգամ՝ խաղատներում անցկացրած ժամանակահատվածում, «տեսել է մենաշնորհին»: Հայտնի է, որ խաղատանը մշտապես հաղթում է ոչ թե այցելուն, այլ սեփականատերը: Կարծում ենք՝ հիմա Արզաքանցյանը հասկացավ, որ տեսած կլինի «մոնոպոլիային»: