
Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը, ընդ որում, այդ երկրում ռազմական դաշինքի զինվորականների թվաքանակը «նվազագույնը կլինի»:
Այս մասին հայտարարել են Բրյուսելում փետրվարի 5-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին:
«ՆԱՏՕ-ն մտադրված է Վրաստանում բացել ռազմական ուսումնական կենտրոն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր պետությունների համար: Սա հատկապես արժեքավոր է, քանի որ Վրաստանն ունի իր յուրօրինակ աշխարհագրական դիրքը»,- պարզաբանել է դաշինքի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ սույն հարցը կքննարկվի Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ, որը տեղի կունենա Բրյուսելում Պնախարարների ընդհանուր ըհանդիպման ժամանակ: