Դարձիր Յունիբանկի ավանդատու և ստացիր iPhone 6 կամ հեռուստացույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկում մեկնարկում է նվերների մեծ խաղարկություն, որին կմասնակցեն 91 և ավելի օր ժամկետով ավանդ ունեցող մեր բոլոր ավանդատուները: Յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ, ավանդատուները հնարավորություն կունենան շահելու 5 հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները կորոշվեն էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:

Մրցանակային հիմնադրամը

• յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջև, անկախ ավանդի արժույթից, խաղարկվելու է 5 հատ iPhone 6 հեռախոս

• յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում ՀՀ դրամով 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջև խաղարկվելու է մեկ հատ 48’’ անկյունաչափի հեռուստացույց

Մասնակիցը չի կարող խաղարկությունների ընթացքում ստանալ մեկից ավել մրցանակ:

Առաջին խաղարկությունը կանցկացվի 2015թ. փետրվարի 6-ին: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կանցկացվի բանկի գլխամասային գրասենյակում` մինչև հաջորդող ամսվա 15-ը:

Ավանդներ կարելի է ձևակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Ավանդի պայմանները բավականին պարզ են և միտված են հաճախորդների կողմից` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:

Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել Յունիբանկի “Շահավետ+” ավանդը, որով սահմանված է մինչև 8% տարեկան տոկոսադրույք 91 և ավելի օր ժամկետի համար:

2014թ.-ի վերջի դրությամբ Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 80 մլրդ դրամ:




Լրահոս