
Մարտի 1-ից Չինաստանում ուժի մեջ կմտնի համացանցային օգտատերերի համար նախատեսված նոր սահմանափակումներ նախատեսող օրենքը: Մասնավորապես, նրանց կարգելվի համացանցերում մի շարք հատուկ անունների օգտագործումը:
Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով կիբերանվտանգության հարցերով կենտրոնական խմբի տեղեկություններին:
Նոր կանոնների համաձայն՝ արգելվում է ազգային անվտանգությանը պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, ազգային շահերին ու պատվին վնաս հասցնող, ռասակայան ատելություն հարուցող տեղեկությունների տարածումը:
Կարգելվի նաև մի շարք հատուկ անունների, ինչպիսիք են «Պուտին», «Օբամա» և այլ անձնանունների օգտագործումը համացանցում:
Հավելենք, որ Չինաստանում համացանցային գրաքննությունն աշխարհում ամենախիստն է համարվում: Այստեղ սահմանափակված է այնպիսի սոցկայքերին մուտքը, ինչպիսիք են Twitter, Facebook ու Instagram: