Սերժ Սարգսյա՞նն է արգելել Իշխան Զաքարյանին գնալ Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին Սերժ Սարգսյանն է արգելում գալ Ազգային ժողով: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում:

Նա մանրամասնեց, որ ինքն անձամբ է զանգահարել ՎՊ և համոզվել, որ ոչ ոք տեղյակ չէ, թե ո՞ւր է անհետացել Իշխան Զաքարյանը կամ անհետացե՞լ է իրականում, թե՝ ոչ: Նա նշեց, թե Իշխան Զաքարյանի քարտուղարուհին ասել է, թե տեղյակ չէ՝ որտեղ է իր «շեֆը».

«Տեղեկություն չունի անգամ նրա քարտուղարուհին, սակայն համոզված եմ, որ նա հիմա ոչ արձակուրդում է, ոչ էլ ունի առողջական խնդիրներ: Նույնը տեղի է ունեցել նաև նախորդ տարի, բայց այդ ժամանակ բոլորը գիտեին, որ Զաքարյանն արձակուրդում է: Իսկ այսօր ոչ ոք որևէ տեղեկություն չունի նրանից»:

Նշենք, որ խորհրդարանում շարունակում է քննարկվել Վերահսկիչ Պալատի հաշվետվությունը, որին ներկա չէ ՎՊ նախագահը:




Լրահոս