
Ինչպես հայտնի է` վաղը կկայանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը, որին խորհրդարանի ոչ իշխանական ուժերից կմասնակցի միայն «Ժառանգություն»-ը: ՀԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել և հայտարարել, թե նախընտրում է եռակողմ հանդիպումներ և քննարկումներ ունենալ:
Այսօր խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե նպատակահարմար չի գտնում մասնակցել խորհրդաժողովին և ընդգծեց, թե իրենց հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի:
«Ես դրան ավելացնելու բան չունեմ, մենք եռակողմ ֆորմատով կհանդիպենք և բոլոր որոշումները՝ շարժման հետագա ծավալման, անելիքների ու հանրահավաքների մասին կխոսենք»,-նշեց նա:
Լրագրողի այն հարցին, թե չեն մասնակցում, որովհետև խորհրդաժողովից սպասելիք չունե՞ն, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես սպասելիք ունեմ եռակողմ հանդիպումից»: