«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, ով վերջերս հրատարակել է «Մեծ Եղեռն. Ցեղասպանության ստվերի ներքո հայերն ու թուրքերը» անվամբ գիրք, անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության հայրուրերորդ տարելիցին կարտաբերի՞ «Ցեղասպանություն» բառը:
Ըստ վերլուծաբանի սա անլուծելի դիլեմա է: Վերջինս նշում է, որ չնայած որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2008 թ նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չի ուզում 1915 թ դեպքերն անվանել ցեղասպանություն՝ չցանկանալով փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները:
Դե Վաալը նաև անդրադարձել է Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին Բարաք Օբամայի մասնակցության հարցին ու հայտարարել է, որ Օբամայի՝ Երևան այցելության հավանականությունը փոքր է, սակայն որևէ բարձրաստիճան պաշտոնյա անպայման կուղարկվի Երևան: