Իշխան Զաքարյանը հենց այնտեղ է, որտեղ դուք մտածում եք. ՎՊ ներկայացուցչի զվարճալի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Այսօր խորհրդարանում նա էր ներկայացնում հաշվետվությունը:

«Ինչո՞ւ եմ ես հայտնվել այս ամբիոնում: Այո, օրենքի համաձայն, ՎՊ հաշվետվությունը պետք է ներկայացներ Իշխան Զաքարյանը, մենք դա գիտենք: Նա մի քանի օր առաջ ինձ հրավիրեց իր մոտ, առաջարկեց որ ես ներկայացնեմ ՎՊ հաշվետվությունը, որոշեցինք, քննարկեցինք: Բայց կյանքը շատ ավելի հարուստ է, քան կարելի էր ծրագրել: Եթե ԱԺ նիստին շատ հարգելի պատճառով չի կարող ներկա լինել ՎՊ նախագահը և նախագահի տեղակալը, ապա օրենսդրությունը ի՞նչ է ասում, ցավոք սրտի, ասում է՝ ոչինչ:

Հռետորական տեսակետից գեղեցիկ է հնչում` որտե՞ղ է Իշխան Զաքարյանը: Ես լավ գիտեմ՝ որտեղ է նա, ես ընդմիջմանը խոսել եմ նրա հետ հեռախոսով: Նա շատ հեռու չէ, բայց ցավոք չի կարող ներկա գտնվել: Բոլորդ էլ գիտեք՝ որտեղ է Իշխան Զաքարյանը: Այո, նա հենց այնտեղ է, որտեղ դուք մտածում եք: Բայց պետք չի էլի դրանից մեծ պատմություն սարքել», – նշեց նա:




Լրահոս