Armenian text to speach

Հակոբ Հակոբյանը 44 մլն դրամի պարտավորություն չի կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալմանը, նշեց որ նախկին պատգամավորի ձերբակալության պատճառը շուրջ 44 միլիոն դրամի պարտավորություններ չկատարելն է:

Այն հարցին, թե չարաշահումները ո՞ր ժամանակահատվածում են տեղի ունեցել, Միրումյանը հստակ պատասխան նշել չկարողացավ. «Հստակ ասել չեմ կարող, բայց նախորդ ժամանակաշրջաններին է վերաբերում, համենայնդեպս, այս տարվան չի վերաբերում»,- նշեց Միրումյանը:

Նշենք, որ նախկին պատգամավոը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հարկեր չվճարելու համար:




Լրահոս