Երկիր մոլորակի յուրաքանչյուր երեխա ունի երկու ծնող: Որոշներն իրենց ծնողներից անբաժան են, որոշներն ավելի կապված են մայրերի, քան հայրերի հետ, իսկ որոշներն էլ իրենց կյանքում երբևէ չեն տեսել զույգին, որն իրեն կյանք է տվել: Սակայն բացարձակապես բոլոր մարդիկ ունեն երկու կենսաբանական ծնող: Ընդ որում, շուտով սա կարող է փոխվել՝ շնորհիվ գենետիկաբանների ու Բրիտանիայի խորհրդարանի թույլտվության:
Մի քանի տարի առաջ գիտնականները հայտարարել են, որ նորածին երեխաներին կարելի է ձերբազատել գենետիկ դեֆեկտներից` մոր արատավոր գեները դոնոր-մոր առողջ գեներով փոխարինելով, այսինքն` փաստացիորեն երեխային երկու մայր ու մեկ հայր նվիրելով: