ՆԱԶԵՆԻԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ լրացավ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի 30-ամյակը: Ծննդյան նախօրեին Նազենին «Ֆեյսբուք»-ի իր պատին գրել էր. «Դարձա 30…աաաաաա, ծերանո՞ւմ եմ»: Չնայած այս հումարային հոռետեսական գրառմանը՝ Նազենին, այնուամենայնիվ, բավական ճոխ նշեց իր ծննդյան օրը MEZZO ակումբում, որտեղ նրան շնորհավորելու էին եկել նրա մտերիմները, գործընկերները…
Հյուրերի շարքում էին Հրանտ Թոխատյանը Լուիզա Ներսիսյանի հետ, Սոֆի Մխեյանը, Էմմին, Խորեն Լեւոնյանը, Էրիկն ընկերուհու հետ, Սերգեյ Սմբատյանը, Հրաչ Քեշիշյանը, Անդրեն, Ֆելիքս Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը, Աննա Խաչատրյանը, Ռիփին… Նազենին խոստովանել է, որ մանուկ հասակում այնքան էլ չէր սիրում իր ծննդյան օրը, բայց տարեցտարի ավելի շատ է սիրում. «Ամեն օր ավելի եմ գնահատում մեզ տրված կյանքի քաղցրությունը ու մտածում` երբեմն ինչքան շռայլորեն ենք վատնում ժամանակը: Կապ չունի` 30, թե 40 տարեկան ես, գիտակցում ես, որ քո կյանքից մեկ տարի էլ գնաց: Բայց ծննդյանդ օրը ճիշտ ու հավեսով անցկացնելը նշանակում է, որ  ապրում ու շնչում ես, դու դեռ կաս, ի վերջո, կյանքը գեղեցիկ է»: 




Լրահոս