Հույսի ավանում 25-ամյա երիտասարդը տղամարդու է դանակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին մայրաքաղաքում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դանակահարության զոհ է դարձել Արարատի մարզի 51-ամյա մի բնակիչ, ով դեպքից հետո հայտարարել է, որ իրեն դանակահարել են «Էրեբունի» թանգարանի մոտ: Տղամարդը բուժօգնության է դիմել «Էրեբունի» Բ/Կ՝ կրծքավանդակի հատվածում ծանր վնասվածքով:

Armlur.am-ի տեղեկություններով՝ վնասվածք ստացած տղամարդը հունվարի 30-ի ուշ երեկոյան Հույսի ավան թաղամասի բնակարաններից մեկում վիճաբանել է տանտիրուհու հետ: Վիճաբանությանը միջամտել է 25-ամյա մի երիտասարդ, ով էլ դանակահարել է նրան:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ դանակահարություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է: Քննությունը շարունակվում է:




Լրահոս