
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում կայանալիք հիշատակի արարողություններին Թուրքիան պաշտոնապես չի մասնակցի: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժո Բիլգիչը:
«Որքանով ես տեղյակ եմ, թուրքական կողմից մասնակցություն չի լինի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հիշատակի արարողություններին: