Կուրսանտին սպանողները եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սեյրան Օհանյանը ներկայացրեց մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանում օրեր առաջ տեղի ունեցած դեպքին, երբ կախված էին գտել կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

Նա նշեց, թե սպանության գործող հարուցվել է քրեական գործ և իր հրամանով անցկացված ծառայողական քննությունը մի շարք բացթողումներ է արձանագրել ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

«Պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտմամբ է եղել  սպանությունը:  Ոգելիչ խմիչքների օգտագործում է եղել, այնուհետև վիճաբանություն Հայկազ Բարսեղյանի և այլ կուրսանտի միջև: Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք և այն վեր է ածվել սպանության: Քրեական գործը հարուցվել է, մեղավորների չորս շրջանակ կա, որոնք ձերբակալված են», – նշեց նա:

Նախարարի խոսքով, բացահայտված խախտումների մեղավորները կհեռացվեց աշխատանքից:




Լրահոս