Այս էլ արդեն երկրորդ անգամ է, ինչ Հայաստանը կմասնակցի «International Best Male and Female Model World» եւ «Costa Blanca Fashion Week» մոդելների եւ դիզայներների ամենամյա միջազգային մրցույթին: Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում մրցույթի բացառիկ եւ պաշտոնական ներկայացուցիչ, «Sukier Model International» իսպանական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանի խոսքերով` իրենք ուզում են, որ մարդիկ մեր երկրում ավելի շատ իմանան բուն մրցույթի մասին, նաեւ այն մասին, որ Հայաստանը մասնակցում է միջազգային մասշտաբի միջոցառումներին: Փառատոնի նպատակը մոդելային բիզնեսի ոլորտում նոր տաղանդներ գտնելն է: Այս տարի Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ` մոդելներ Արթուր Մուրադյանն ու Սեդա Տոնոյանը, եւ դիզայներների մրցույթում` Թումաս Երանոսյանն ու Ալիսա Հարությունյանը: Մրցույթը կայանալու է հուլիսի 20-ից 30-ը:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ