
Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ քննարկումները չեն դադարում:
Երևանցիները նույնպես դատապարտում են «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմանբ տեղի ունեցածը, և մեղմ ասած, զարմացած են ոստիկանների պահվածքից:
Նրանք նշում են, որ, միգուցե, ճիշտ էր սահմանային լարված իրավիճակում ավտոերթի նախաձեռնությունը կանխելը, բայց և ընտրված մեթոդը միանշանակ դատապարտեցին:
Ուժի կիրառումը, այն էլ՝ ազատամարտիկների դեպքում, միանշանակ ընդունելի չէ, առավել ևս, որ Ադրբեջանում նման տեղեկությունները ցնծությամբ են ընդունվում, և հակառակորդը ներքին երկպառությունից ոգևորվում ու սահմանի տարբեր հատվածներում ակտիվանում է:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան