Վերաբացվել է Երևանի համար 1 մանկապարտեզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել են Երևանի համար 1 մանկապարտեզ՝ ծանոթանալու վերաբացված նախադպրոցական կրթօջախի աշխատանքային պայմաններին։

«Մանկապարտեզը մի քանի տարի առաջ շենքային շատ վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը. գրեթե բացակայում էր տանիքը, ինչի պատճառով ոչ միայն անձրևաջրերը, այլև բազմազան  միջատներ՝ ընդհուպ կարիճներ էին անարգել թափանցում մանկապարտեզի շենք։  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքային իշխանության ղեկավարումն ստանձնելուց ի վեր, ձեռնարկեց այս մանկապարտեզի շենքը նորոգելու և մանկապարտեզը շահագործման վերադարձնելու գործը։

Տանիքն ամբողջությամբ հիմնանորոգվել է, նորոգվել են խմբասենյակներն ու դահլիճը: Քաղաքապետարանը նաև անհրաժեշտ գույքով է ապահովել՝ թե՛ կոշտ, թե՛ փափուկ, թե՛ խոհանոցային։ Եվ  առաջին իսկ օրը առայժմ 30 երեխա հաճախում են մանկապարտեզ։ Առաջիկա օրերին արդեն 60 երեխա կհաճախի, մինչ քայլ առ քայլ, հերթագրումով կհամալրվեն բոլոր 4 խմբերը և երեխաների թիվը կհասնի շուրջ 120-ի։ Այստեղ կհաճախեն հիմնականում մոտակա մանկապարտեզներում հերթագրված երեխաները»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։




Լրահոս