ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս ՃՈ-ն գտավ, որ ես մեքենան վարում եմ ոչ սթափ վիճակում եւ ինձ տուգանեց: Այնինչ ես ալկոհոլ օգտագործել էի նախորդ օրը՝ որդուս ծննդյան տոնին: Արդյոք հնարավոր է 1 օր անց որոշել մարդու սթափ կամ ոչ սթափ լինելը, եւ որքա՞ն է սահմանված տուգանգի չափը:

Արտակ Սողոմոնյան, 38 տարեկան, ապրանքագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. «Տրանuպորտային միջոցները ոչ uթափ վիճակում վարելու մասին» հոդվածը սահմանում է.
1. Տրանuպորտային միջոցները ոչ uթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում uույն հոդվածի երկրորդից վեցերորդ մաuերի հատկանիշները, առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան 1 լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
3. Uահմանված կարգին համապատաuխան` uթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուuափելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
4. Uույն հոդվածի 3-րդ կամ 5-րդ մաuով նախատեuված արարքը կատարելը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիuնապատիկի չափով:

ՀՀ ճանապարհային ոստիկանություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացվածից տպավորություն է ստեղծվում, թե գործող կարգն ամենայն մանրամասնությամբ պարզաբանումներ է տալիս հնարավոր բոլոր տարբերակների մասին: Մինչդեռ դժվար չէ հասկանալը, որ սա ավելի քան ճկուն օրենքներից է, ու ՃՈ-ն նման իրավիճակում կվարվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում:




Լրահոս