Ռազմական ինստիտուտի 30 աշխատակից կազատվի աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 30 աշխատակից կազատվի աշխատանքից: Այս մասին այսօր խորհրդարանում նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ազատումները կապված են կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ:

Նախարարը նշեց, որ աշխատանքից կազատվեն ուսումնարանի պետի երեք տեղակալ, համալրման զորքերի ծառայության և դաստիարակչական աշխատանքների բաժանմունքների  պետերը և այլ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանի խոսքով, նրանց մի մասն ընդհանրապես կհեռացվեն զինված ուժերից, մյուսները կստանան ավելի ցածր պաշտոններ:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը հաղորդել էր, որ կուրսանտին սպանողները եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ:




Լրահոս