Բելֆորտը հրաժարվել է մենամարտել Գեղարդ Մուսասիի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

MMA վետերան Գեղարդ Մուսասին (36-5-2) հայտարարել է, որ իրեն ևս առաջարկել են փոխարինել Կրիս Ուայդմանին (12-0) Վիտոր Բելֆորտի (24-10) դեմ մենամարտում:

«Ես արդեն ծրագրել էի արձակուրդս, սակայն ինձ զանգահարեցին UFC-ից և հարցրեցին՝ արդյոք ցանկանում եմ մենամարտել Վիտորի հետ: Ես պատասանեցի, որ պետք է խոսեմ մարզչի հետ, քանի որ չէի ցանկանում կրկնել նախկին սխալս և համաձայնվել մենամարտին միայն այն պատճառով, որ դա առաջարկում են:

Խոսեցի մարզչիս հետ, և մենք որոշեցինք, որ սա հիանալի հնարավորություն է: Ես համաձայնեցի, սակայն մարտահրավեր չուղարկեցի, քանի որ UFC-ից ինձ հայտնեցին, որ ես պահեստային տարբերակ եմ, եթե Մաչիդոյի հետ մենամարտը չկայանա: Սակայն Վիտորը հրաժարվեց մենամարտել մեր դեմ: Նա ցանկանում է ստանալ գոտի և կենտրոնացած է դրա վրա: Համոզված եմ, որ դա է նրա գլխավոր նպատակը, և ես հասկանում եմ, թե ինչու նա չի ցանկանում ռիսկի դիմել: Չեմ կարող նրան մեղադրել: Ես ծանոթ եմ նրան, մենք նույնիսկ մարզվել ենք միասին: Ոչ մի անձնական բան. ինձ առաջարկեցին մենամարտել, և ես համաձայնեցի»,-ասել է Մուսասին:

UFC On FX Weigh-in
Վիտոր Բելֆորտ




Լրահոս