Հայերի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Մինվոդիում փակում են զվարճանքի կենտրոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Ստավրոպոլ երկրամասի Մինվոդի քաղաքում հայերի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքից հետո, որի հետևանքով զոհվել էր ռուս հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոն, քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել փակել «Օպերա» բարը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը:

Այժմ քաղաքի իշխանությունները ծրագրավորում են փակել ոչ միայն չարաբաստիկ բարը, այլև՝ 12 նման զվարճանքի կենտրոն:

Հիշեցնենք, որ զանգվածային ծեծկռտուքը տեղի էր ունեցել հունվարի 21-ին Միվոդիի բարերից մեկում: Ծեծկռտուք է սկսվել 5 հատուկ ջոկատայինի ու 25 բնակիչների միջև: Ծեծկռտուքի ժամանակ դանակի հարվածով սպանվել է հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոն: Միջադեպի վկաները պատմել են, որ ծեծկռտուքը սկսվել է Գյումրիում Ավետիսյանների սպանության մասին խոսակցություններից հետո:




Լրահոս