1957-ի փետրվարի 5-ին է ծնվել Ֆլորա Մարտիրոսյանը (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1957 թվականի փետրվարի 5-ին է ծնվել Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյանը` երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ հայտնի լեգենդը։

Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, ինչպես նաև` Երևանի պետական կոնսերվատորիան։

Flora-Martirosyan1-e1355133639239

1973 թվականին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնացել է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես։

Flora-Martirosyan01-e1354093951931

1997 թվականին նրանք վերադարձել են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվել է Լոս Անջելես։ 2002 թվականին Միացյալ Նահանգներում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։

flora-martirosyan_1

2007 թվականին հիմնել է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով։

2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցել են Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:




Լրահոս