Այսօր լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Բերձորում տեղի ունեցած դեպքերին և իշխանությունների կոշտ արձագանքին: Նա նշեց, որ այսօր Արցախը գտնվում է մի այնպիսի իրավիճակում, որ անընդհատ լարվածության շրջանականերում պարտավոր է ի վիճակի լինել արձագանքելու ցանկացած ոտնձգության, որն իրականցնում է հակառակորդը:
«Այսինքն՝ մի կողմից լարվածություն, որն առաջին գծում է. կարծում եմ՝ ձեզ համար հասկանալի է, որ մենք էլ մեր ունեցած պարտավորությունների շրջանականերում աջակցում ենք, և այդ իրականության մեջ ասել, թե ինչու են հասարակական կազմակերպությունները գնում այնտեղ որոշակի նեքին լարվածություն ստեղծելու, չափազանց դժվար է:
Ես նույնպես գտնում եմ, որ դատապարտելի են այն երևույթները, որոնք ուղղված են մարդու իրավունքներին, հատկապես երբ դա վերաբերվում է ազատամարտիկներին: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ազատամատիկի նկատմամբ ուժի կիրառումն անթույլատրելի է: Միևնույն ժամանակ՝ մեր մարտական ընկերները պետք է հասկանան՝ արդյոք պետք է գնալ, և արդյոք պետք է լարվածություն ստեղծել»:
Այն դիտարկմանը, թե գեներալ Մանվել Գրիգորյանն հայտարարել է, որ «Արցախ արգելված է մուտիլովշիկների մուտքը», Օհանյանն ասաց. «Ես գտնում եմ, որ և´ Հայաստանի, և´ Արցախի ցանկացած քաղաքացու մուտքը ցանկացած տարածք թույլատրելի է, բայց այն պայմանով, որ բոլորը պետք է հասկանան, թե ինչ իրավիճակում է գտնվում Արցախը և Հայստանի Հանրապետության սահմանամերձ Տավուշի մարզը, և արժե արդյոք գնալ այնտեղ և ներքաղաքական խառնաշփոթություն ստեղծել: Գտնում եմ, որ դրա անհարժեշտությունը չկա»:
Իսկ այն հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանին տեսակցելո՞ւ եք, նա արձագանքեց այսպես. «Բայց ես ինչի՞ պիտի գնամ իրեն տեսակցության»: