
Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին չի հավատում, որ IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կհամաձայնվի հանդիպել իր հետ ռինգում:
Հիշեցնենք, որ Ֆյուրին հանդիսանում է WBO տիտղոսի պարտադիր հավակնորդ:
«Եթե Կլիչկոն համաձայնվի մենամարտել ինձ հետ, ես կբարձրանամ ռինգ և կհամբուրեմ նրա մարզակոշիկները, նախքան մարտի սկսվելը: Կլիչկոն չի մրցի ինձ հետ», – նշել է Ֆյուրին:
Վլադիմիր Կլիչկոն իր հաջորդ մարտը կանցկացնի ապրիլի 25-ին ամերիկացի Բրայանտ Ջենինգսի դեմ: Ֆյուրին ռինգ դուրս կգա փետրվարի 25-ին` Կրիստիան Համմերի դեմ խաղում: