
Հուլիսի 25-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ-ում, գազալցակայանի հարեւանությամբ այրվում է ավտոմեքենա: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել` 14.07-ին: Այրվել է Վ. Ներսիսյանին պատկանող “ԲՄՎ” մակնիշի 28 ՕՕ 791 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: