ՀՀ նախագահն ուղերձ է հղել հայաստանցի օլիմպիականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ամառային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի մարզիկներին.
Սիրելի մարզիկներ և մարզիչներ.
Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին ` ամառային օլիմպիական խաղերին:
Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:
Անշուշտ գիտակցում եք , որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները , նոր նվաճումներով կհարստացնեք օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների և մրցանակակիրների շարքը և ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում:
Անձամբ եմ հետևելու Լոնդոն – 2012-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը : Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը :
Զինվենք համբերությամբ ` հաղթանակների ակնկալիքով:
Ձեզ բարի ճանապարհ և հաղթական վերադարձ:
ՀԱՕԿ -ի լրատվության բաժին




Լրահոս