Յուրմալայում անցկացվող “Նոր ալիք-2012” փոփ երաժշտության երիտասարդ կատարողների 11-րդ Միջազգային մրցույթի մրցութային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն զբաղեցրել է 8-րդ տեղը` հավաքելով 92 բալ: Նշենք, որ մրցույթին մասնակցում են 16 կատարողներ 14 երկրներից: Երեկ` մրցույթի առաջին օրը, Յուրմալայում համաշխարհային հիթեր էին հնչում: Առուստամյանը ելույթ է ունեցել Էրիկ Քլեփթոնի “Change The World” երգով:
Այս տարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որոնցից 50 հազար եվրոն առաջին տեղի համար է, 30 հազարը` երկրորդ, 20 հազարը` երրորդ: