
Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալները ամենաթանկն ու ամենածանրն են Խաղերի պատմության մեջ:
Օլիմպիական մեդալների պատրաստման համար օգտագործվել է ութ տոննա ոսկի, արծաթ եւ պղինձ, որոնք բերվել են Մոնղոլիայից եւ ԱՄՆ-ի Յուտա նահանգից:
Լոնդոնյան Խաղերի մեդալները տարբերվում են նաեւ իրենց քաշով եւ չափսով: Լոնդոնի մեդալները կշռում են 410 գրամ, իսկ Պեկինի մոդալներն ընդամենը 200 գրամ էին: