Ծխախոտ ներմուծող ընկերությունների վճարած հարկերը նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծխախոտ արտադրող տեղական ընկերությունների վճարած հարկերը պետբյուջե 2014-ին ավելացել են:

Armlur.am-ը, ուսումնասիրելով 1000 խոշոր հարկատուների ցանկը, պարզեց, որ 2014-ին «Գրանդ տոբակո»-ի վճարած հարկի ծավալն ավելացել է ավելի քան 2 անգամ: Ընկերությունը 2013-ին վճարել էր 4,9 մլրդ դրամ հարկ, իսկ 2014-ին`  10.4 միլիարդ դրամ, և տեղ է գտել խոշոր հարկատուների առաջին տասնյակում:

Ի տարբերություն տեղական արտադրողների`  ծխախոտի ներկրմամբ զբաղվող ընկերությունները նվազեցրել են հարկերը:  «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը 2013-ին վճարել է 9 միլիարդ դրամ հարկ, իսկ 2014-ին` 8 միլիարդ դրամ:

«Ավերս» ընկերությունը, որը ներկրում է  «Դավիդով» ապրանքանիշի ծխախոտը, 2013-ին վճարել է 6.5 միլիարդ դրամ հարկ և զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը: 2014-ին այս ընկերությունը վճարել է  2.9 միլիարդ դրամ հարկ և զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը:

Վերոնշված 4 ընկերությունները միասին 2014-ին պետբյուջե վճարել են շուրջ 27 միլիարդ դրամ հարկ:




Լրահոս