Լուի վան Գալը կարող է պատժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի գավաթի՝ «Քեմբրիջ»-ի հետ առաջին հանդիպման ավարտից հետո  «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը քննադատել էր գլխավոր մրցավարին՝ նշելով, որ նա մշտապես որոշումները կայացնում էր մրցակցի օգտին:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն կհետաքննի Լուի վան Գալի խոսքը և կարող է պատժել հոլանդացի մասնագետին: Մասնագետը փետրվարի 9-ին պետք է պատասխանի իրեն առաջադրված մեղադրանքին:




Լրահոս