
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ իր թիմն ունակ է պայքարել տիտղոսների համար։
«Վերջին 7-8 խաղում մեր հետ ամեն ինչ կարգին է։ Մենք գտել ենք Իսպանիայի առաջնության և Գավաթի խաղարկության ռիթմը: Վստահություն ենք ձեռք բերել վերջին խաղերում։
Մեր առաջիկա նպատակներն են Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր ձեռք բերելը և առաջնության մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալ»-ին շրջանցելը», – նշել է Պիկեն: