Կուրսանտին սպանելուց առաջ ծառայակիցները բակում փոս են փորել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել:

Հիշեցնենք, որ թեեւ հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առիթով ուժեղացված հսկողություն էր սահմանված ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում, այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, կարծես թե, այնքան էլ ուժեղ հսկողություն չի եղել: Այդ մասին երեկ ակամայից խոստովանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է, թե. «Ոգելիչ խմիչքների օգտագործում է եղել, այնուհետեւ նկատողություն էր արել, որ պետք է պահպանվի էթիկայի նորմերը՝ սնունդ ընդունելու ժամանակ: Վիճաբանություն է ծագել Հայկազ Բարսեղյանի եւ այլ կուրսանտի միջեւ: Եղել է ծեծկռտուք, որը վերածվել է սպանության»: Նախարարն, իհարկե, ասել է, թե կատարվածի հետեւանքով ռազմական ինստիտուտի մոտ 30 աշխատակից կազատվի աշխատանքից, այնուամենայնիվ, այնպիսի հանգստությամբ է խոսել, կարծես թե ինքը չէ ՀՀ ՊՆ աշխատանքների կազմակերպման պատասխանատուն:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս