
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց հայտնի եւ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Բացի այս՝ դատարանը բավարարեց տուժող կողմի՝ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի աշխատակից Հայկազ Կարապետյանի ներկայացրած քաղհայցը՝ հօգուտ Վարդան Պետրոսյանից հասցված վնասի համար գումար գանձելու վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ տուժող կողմի՝ Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենան պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին: Եւ դատարանը բավարարեց տուժող Արթուր Հակոբյանի 1 մլն 200 հազար դրամի չափով քաղհայցը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի հետ»:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: