Գագիկ Ծառուկյանն օգնել է Սամվել Բաբայանին փակել պարտքերի մի մասը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից: Ավելին, ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, Ծառուկյանն օգնել է, որ Բաբայանն այդ պարտքերի մի մասը փակի: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանը խոստացել է, իր նախագահ դառնալու դեպքում, Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել: Ի դեպ, վերջերս Գյումրու դեպքերի ֆոնին «վեր հառնած» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ժամանակին հենց Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության անդամ էր, Բաբայանի թիմից էին նաև Անդրանիկ Թևանյանը, Էդիկ Անտինյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս