Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Սամվել Ղուկասյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ նրա նախորդ պաշտոնակիցը Արմեն Սահակյանը այդ պաշտոնից ազատվեց այս տարվա մարտի 31-ին: Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ազատման պատճառը Ռազմական ոստիկանության Երևանի կայազորի շենքում զինվորին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպն էր:
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ